22.05.2025
Լուսանկարը` rgdb.ru
prev Նախորդ նորություն

Ութ հայկական գյուղերի հանձնման գործընթաց է նախաձեռնվել. «ՀայաՔվե»

Ութ հայկական գյուղերի հանձնման գործընթացով, որը նախաձեռնել է գործող քաղաքական ռեժիմը, նպատակ է դրվել Հայաստանը դնելու էլ ավելի ծանր տրանսպորտային շրջափակման մեջ։


• Գաղտնիք չէ՝ Տիգրանաշենը գերկարևոր է, քանի որ այդտեղով է անցնում մեր հիմնական ճանապարհը դեպի հարավ, իսկ Վրաստանին կապող մեր ճանապարհն անցնում է Տավուշով։ Այսինքն՝ այս երկու ճանապարհները կհայտնվեն արգելափակման վտանգի առաջ։


Վրաստանին կապող երկաթգիծը ևս անցնում է հանձնվելիք գյուղերի մոտակայքով, ադրբեջանցիները հայտնվելու են երկաթգծին շատ մոտ, և եթե նույնիսկ շրջանցիկ ճանապարհ կառուցենք, ինչպես հիմա փորձում են մեզ մատուցել, այն հայտնվելու է թշնամու կրակային վերահսկողության ներքո։ Տեղի է ունենում Հայաստանի մասնատման, քայքայման և ոչնչացման գործընթաց, սա նոր կապիտուլյացիա է։


Այն արվում է միակողմանիորեն, և այստեղ ներկայացված օրակարգում միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերն են։ Ցավոք սրտի, գործող իշխանությունն այն իրականացնում է ոչ թե ճնշման տակ, այլ մեծագույն հաճույքով։ Նրանք հենց այդ նպատակով էլ բերվել են իշխանության՝ հողերը հանձնելու, երկիրը քանդելու և քայքայելու, և այդ գործը լավ են անում:


«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական նախաձեռնություն


 

Լուսանկարը` www.undp.org
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան