27.11.2024
Օլանդ. Գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ հնարավոր է
prev Նախորդ նորություն

Հայացք Անկարայից. Ճգնաժամը բացասական կանդրադառնա Թուրքիայի ու Նիդեռլանդների տնտեսության վրա

Նիդեռլանդների ու Թուրքիայի միջև հակամարտությունը գնալով սրվում է։ Թուրքիայում հոլանդացի դեսպանին առաջարկվել է չվերադառնալ Անկարա։


Թուրք քաղաքագետ Մեհմեդ Փերինչեքը հայտարարել է, որ երկու երկրների միջև ծագած սրացումը ձեռնտու չէ ոք մեկին։
Նա նշել է, որ Նիդեռլանդները խիստ կերպով ցրելով ցույցն ու չընդունելով նախարարին անցել են սահմանը և պետք է ներողություն խնդրեն։ Սակայն երկու կողմերն էլ պետք է խուսափեն պատժամիջոցների լեզվից ու պետք է արագ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, փոխանցում է haqqin.az:


Թուրք փորձագետ Մուրատ Յելքինը հայտարարել է, որ հոլանդական ուղիղ ներդրումները Թուրքիայում կազմում են $22 միլիարդ դոլար։ Նա նշել է, որ տարեկան Թուրքիա է այցելում մեկ միլիոն հոլանդացի։ Նիդեռլանդները խոշոր ներդրող է Թուրքիայի տնտեսության մեջ։


Ըստ նրա, ճգնաժամը հարաբերություններում բացասական կանդրադառնա Թուրքիայի ու Նիդեռլանդների տնտեսության վրա։