Օլանդ. Գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ հնարավոր է
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարում գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:
«Մենք կարծում ենք, որ չափանիշները հայտնի են և հնարավոր է գտնել ուղիներ ձգձգված այս հակամարտության լուծման համար», - մեջբերում է Ֆրանսիայի նախագահի բառերը Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
ՏԱՍՍ հաղորդմամբ,նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան «ցանկանում է վերականգնել բանակցությունները»: Օլանդի խոսքով` գոյություն ունեցող ստատուս քվոն անընդունելի է, իր եջ ռիսկեր է պարունակում, ինչում համոզվեցինք անցած ապրիլին:
Իր հերթին, Ալիևը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցությունների վաղ վերսկսումը: Նրա խոսքով` առաջին փուլում անհնարժեշտ է արագ վերականգնել բանակցությունները և Հայաստանը չպետք է ետ կանգնի դրանցից: