29.03.2024
ԵԱՏՄ երկրները համատեղ օգտագործման արբանյակներ կունենան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Էրդողանի «Նոր Թուրքիան» լինելու է ավելի ավտորիտար և պահպանողական

Թուրքիայի նոր սահմանադրությունը վերջնականապես ազատ կարձակի Էրդողանի ձեռքերը`թույլ տալով նրան կառուցել «Նոր Թուրքիա»։ Դա կլինի այլ երկիր`քաղաքականապես ավելի ուժեղ, միահեծան, միջազգային արենայում ավելի մեծ ամբիցիաներով։ Մյուս կողմից`ավտորիտար և պահպանողական, հակաժողովրդավարական, փոխանցում է carnegie.ru կայքը։


Թուրքիայի հանրաքվեում բնակչությանն առաջարկվելու է երկիրը վերածել նախագահական համակարգի։ Նախագահը լինելու է գերագույն հրամանատար, նա է նշանակելու բանակի առանցքային դեմքերին, վարչապետի ինստիտուտը վերացվելու է, իսկ կառավարությունը ձևավորելու է նախագահը։ Խորհրդարանի կազմն ընդլայնվելու է 550 –ից մինչև` 600։


Հանրաքվեի դրական արդյունքով հետաքրքրված են նախագահ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Արդարություն և զարգացում կուսակցության այլ անդամներ։ Իշխանություններից բացի հանրաքվեին կողմ է նաև Ազգային շարժում կուսակցությունը, որն ազգայնական կուսակցություն է և գլխավորվում է Դևլեթ Բահչելիի կողմից։
ԶԼՄ–ների մեծամասնությունը վերահսկվում է պետության կողմից և «կողմ» քվեարկելու քարոզչություն է տանում։ Հանրաքվեի մասին թոք–շուներ են կազմակերպվում ու երկրի առաջադար փորձագետները բնակչությանը կոչ են անում կողմ քվեարկել հանրաքվեում։


Հանրաքվեում դրական արդյունքը թույլ կտա ռեժիմին վերարտադրվել։ Եթե հանրաքվեն դրական արդյունք ունենա, ապա Էրողանը կկարողանա 2019թթ.–ին առաջադրվել նախագահի պաշտոնում և իշխանության ղեկին գտնվել մինչև 2029թ.–ը։

Ղազախստան–Ադրբեջան. Թյուրքական տրանսպորտային–էներգետիկ առանցք
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար