Ղազախստան–Ադրբեջան. Թյուրքական տրանսպորտային–էներգետիկ առանցք
Ղազախական Եվրասիական բանկը կարող է դուրս գալ Ադրբեջանի ու Վրաստանի շուկաներ։ Այդ մասին Forbes –ի հետ զրույցում հայտարարել է բանկի կառավարման խորհրդի նախագահ Պավել Լոգինովը։
Նա նշել է, որ այս պահին բանկի ռազմավարությունն է միջազգային էքսպանսիան։
Ռազմավարական երկու կարևոր նախագծերի`ղազախական Նուրլը ժոլի և Տնտեսական Մետաքսի ճանապարհի կարևոր հատման կետը`տարանցիկ–տրանսպորտային միջանցքների և լոգիստիկ կենտրոնների ստեղծումն է։ Շահագործման է հանձնվել Կուրիկ նավահանգստում նոր լաստանավային համալիրը, որը նախատեսած է նավթամթերքներ, ցորեն տեղափոխելու համար Կասպյան երկրներ։
Բացի այդ, երեք տերմինալ է բացվել Աքթաու նավահանգստում։ Վերոնշյալը Ղազախստանին հնարավորություն է տալիս ավելացնել իր տրանսպորտային հոսքերն ու զարգացնել իր տարանցիկ ներուժը։ Այժմ Աստանան կարող է ապրանքներ արտահանել ոչ միայն ՌԴ–ի տարածքով, այլ նաև Տրանսկասպյան միջանցքի, որը ներառում է Աքթաու նավահանգիստը, Բաքվի նավահանգսիտը, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծն ու Վրաստանի ու Թուրքիայի տարածքները, փոխանցում է Kazakh-tv.kz–ն։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ապրիլին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է АПА–ն։ Ադրբեջանն ու Ղազախստանը ցանկանում են ստեղծել տրանսպորտային–էներգետիկ միջանցք։ Մինչ այդ, Աստանայում հանդիպել էին Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները։ Այդ միջանցքով նախատեսվում է տեղափոխել նավթ, հացահատիկ, մետաղներ և այլ ապրանքներ, փոխանցում է khabar.kz–ը։
Ադրբեջանի տարածքով դեպի Բաթումի տեղափոխվախ ղազախական նավթի և նավթամթերքների ծավալը կազմել է 2016թ.–ին 1,6 միլիոն տոննա։ Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը հայտարարել է որ Ադրբեջանի տարածքով անցնող կովկասյան ուղղությունը թույլ կտա Ղազախստանի դուրս գալ եվրոպական շուկաներ։
Իր հերթին Ղազախստանն Ադրբեջանի համար ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան, փոխանցումէ АПА–ն։ Այս պահին Ղազախստանում գործում է ադրբեջանական կապիտալով ավելի քան 700 ձեռնարկություններ, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով`մոտ 60։