8.05.2025
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ
prev Նախորդ նորություն

Պետբյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են 123 մլն դրամով

2023 թվականի համեմատ, 2025 թվականին պետական բյուջեից տարածքների վարձակալության նպատակով հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով կամ 21.8%-ով։


Այս մասին տեղեկացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն:


2023թ.՝ 20 պետական մարմնի աշխատանքային գործունեության համար տրամադրվել է 563,126,500 դրամ, որի շրջանակում վարձակալվել է 54,729 քմ և 0.8 հա մակերեսներով անշարժ գույք,
2024թ.՝ 19 պետական մարմնի համար՝ 492,480,800 դրամ, 52,928 քմ և 0.3 հա մակերեսներով անշարժ գույք,
2025թ.՝ 17 պետական մարմնի համար՝ 439,930,400 դրամ, 26,719.2 քմ մակերեսներով անշարժ գույք։


Կոմիտեն շարունակաբար միջոցներ է ձեռնարկում պետական մարմինների կողմից ոչ պետական տարածքների վարձակալությունը հնարավորինս նվազեցնելու և դրանք պետական սեփականություն հանդիսացող տարածքներով փոխարինելու ուղղությամբ։


 

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին
Հաջորդ նորություն next