8.05.2025
Հայաստանի ամուր գործընկերությունը Գերմանիայի հետ խոստումնալից ապագա ունի. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Wizz Air-ը Հայաստանից 8 նոր ուղղություն հայտարարեց

Wizz Air ավիաընկերությունը սպասված լուր հայտնեց ՀՀ քաղաքացիներին. աշնանից Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրների 8 քաղաքներ նոր չվերթներ են մեկնարկում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Wizz Air Հունգարիայի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները:


Տոմսերի արժեքները 29,99 եվրոյից սկսած.


"Սա ևս մեկ մեծ քայլ է՝ ճանապարհորդությունն ավելի հասանելի և մատչելի դարձնելու բոլորի համար",-ասաց նա:


Ըստ բանախոսի՝ քննարկվում է նաև Շիրակի օդանավակայանից չվերթ գործարկելու հավանականությունը:


Եվ այսպես, նոր ուղղություններն  են. 


Համբուրգ, Մեմինգեն` Գերմանիա
Նեապոլ, Բարի` Իտալիա
Բուխարեստ` Ռումինիա
Պաֆոս` Կիպրոս
Նիցցա` Ֆրանսիա
Պրահա` Չեխիա

«Յանդեքս Հայաստան»-ի ղեկավարը նախարարին է ներկայացրել ապագա նախաձեռնությունները
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին