6.05.2025
ԱԺ-ն մերժեց ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը
prev Նախորդ նորություն

Հայաստանի իշխանությունը վերածվել է քրեական կոնգլոմերատի

Նիկոլ Փաշինյանը խաբեց ոչ միայն Արցախի հարցում։ Նա ստեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության վերականգնման, թափանցիկ կառավարման ապահովման և ժողովրդի շահերի պաշտպանության վերաբերյալ իր խոստումներում։ Այսօրվա իրականությունը հստակ է՝ իշխանությունը զբաղված է պետական համակարգի կազմակերպված թալանով, իսկ երկիրը արագորեն գնում է դեպի լիակատար սնանկացում։


Դատավոր Արտուշ Գաբրիելյանի մոտ հայտնաբերված գրեթե կես միլիոն դոլարը, Սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի կալանավորումը՝ ծառայողական դիրքի չարաշահման միջոցով առանձնապես խոշոր չափերով յուրացումների համար, ԿԵԿ-ում, քաղաքապետարաններում և նախարարություններում աճող կոռուպցիոն ցանցերը վկայում են Փաշինյանի և նրա թիմի իրական էության մասին՝ անգրագետ ղեկավարներ, գողեր և խաբեբաներ, ովքեր իշխանությունը օգտագործում են բացառապես անձնական հարստացման, այլ ոչ թե պետության զարգացման համար։


Սա բացառություն չէ՝ սա համակարգային երևույթ է։ Փաստացի, գործող իշխանությունը Հայաստանում դադարել է լինել պետական ինստիտուտ։ Այն ներկայանում է որպես քրեական կոնգլոմերատ, որը շարժվում է բացառապես անձնական շահերով։


Ահա թե ինչու երկիրը չի զարգանում։
Ահա թե ինչու Հայաստանի արտաքին պարտքը օրեցօր աճում է։
Ահա թե ինչու երկրում չկա ոչ արդարություն, ոչ էլ անվտանգություն։

ՀՀԿ խորհրդի անդամ Հենրիխ Դանիելյան


 

Ֆինհաստատությունները մինչև մայիսի 10-ը պետք է ներկայացնեն հաշիվների մասին տեղեկություններ
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին