1.05.2025
Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններով հագեցած տասնօրյակ է սպասվում
prev Նախորդ նորություն

ՀՀ խոշորագույն հարկատուների ցանկը վկայում է ապաինդուստրիալիզացման քաղաքականության մասին

Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը վկայում է երկրում ինտենսիվորեն և բավականին արդյունավետ իրականացվող ապաինդուստրիալիզացման քաղաքականության մասին:


Ցաքուցրիվ անելով խորհրդային հսկայական ինդուստրիալ ժառանգությունը՝ Հայաստանն այսօր հասել է իր տնտեսական սուվերենության ու անվտանգության թերևս ամենացածր կետին:

Երկրի ապասուբյեկտայնացումը տեղի է ունենում գրեթե բոլոր ճակատներում, այդ թվում՝ տնտեսական: Վերջինս, ինչպես վկայում է խոշոր հարկատուների առաջին տասնյակը, առավելապես խարսխված է առևտրի ու ծառայությունների ոլորտների վրա:


Սերվիս մատուցող երկիր: Սա՞ է հայկական երազանքը:


Աներկբա է, որ Հայաստանի հաջորդ քաղաքական իշխանությունների առանցքային խնդիրներից պետք է լինի սուվերեն տնտեսական քաղաքականության այնպիսի մոդելի մշակումը, որը թույլ կտա մեզ բարձր հավելյալ արժեք ապահովել, ինչպես նաև կայուն արտահանում իրականացնել՝ ազատվելով նետտո-ներկրողի կարծրացած կարգավիճակից:


Այսօրվա հետժողովրդավարական՝ լիբերալիզմի մահկանացուն կնքած աշխարհում այդպիսի մոդելի հիմքում անխուսափելիորեն պետք է դրվի պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականության հարացույցը, որի ներքո առանցքային է ոչ թե մասնավոր կապիտալի, այլ պետության անվտանգային շահը:


Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյան

Հայաստանում գործազուրկների և վարձու աշխատողների իրական խնդիրները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով