Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններով հագեցած տասնօրյակ է սպասվում
Մի քանի հետաքրքիր նորություն:
Այսպես՝ մայիսի 7-ին նախատեսվում է Իսրայելի վարչապետի Նաթանյահուի այցը Բաքու, որտեղ նա մնալու է 5 օր։ Ընդունեք, որ դա անսովոր երկար ժամանակ է այցի համար։
Հիմա մեկ այլ ուշագրավ հանգամանք՝ մայիսի 10-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Բաքու։ Այսինքն այն ընթացքում, երբ Իսրայելի վարչապետը լինելու է Բաքվում։ Ակնհայտ է, որ այստեղ նախատեսվում է հանդիպում և բանակցություններ, թեման առաջնահերթ՝ Սիրիան է լինելու և Մերձավոր Արևելքն առհասարակ։ Ընդ որում, Նաթանյահուի համար թուրքական կողմը բացում է իր օդային տարածքը, որպեսզի այդպես հասնի Բաքու։
Մեկ այլ ուշագրավ փաստ՝ ռուսական կողմի հաղորդմամբ՝ մայիսի 9-ին Ալիևը ևս այցելելու է Մոսկվա։ Ադրբեջանական կողմը այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տվել։
Եվ այս ամենի հետ մեկտեղ գալիք շաբաթ Բաքու է ուղևորվում Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեն։
Մի խոսքով, մեզ համար հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող իրադարձություններով հագեցած տասնօրյակ է սպասվում։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան