30.04.2025
Լուսանկարը` ԱԲ գործիքներով
prev Նախորդ նորություն

Դավաճաններն ու հողն ուրացողները երկիրը սակարկման առարկա են դարձնում

Ադրբեջանում մեկ օր դադարից հետո նեղսրտած անդրադարձել են Մոսկվայում` ՌԴ իշխող ուժի կազմակերպած միջոցառման ժամանակ, հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած «փոխհրաձգությանը»:


Հիշեցնեմ, որ իր ելույթում ադրբեջանցի պատվիրակն իր ժողովրդի հաղթանակների մեջ հիշատակեց 44-օրյա պատերազմը` նշելով, որ հնարավոր եղավ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:


Ինչից հետո Իվետա Տոնոյանը խոսեց Արցախի շրջափակման, Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման և արցախցիների բռնի տեղահանման մասին, իսկ Էդուարդ Շարմազանովը ֆունդամենտալ ելույթով խոսեց արցախցիների ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, էթնիկ զտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և Ադրբեջանի Ցեղասպան քաղաքականության մասին:


Այն, որ ադրբեջանական պատվիրակությունը ֆիասկոյի ենթարկվեց, նույնիսկ նկատելի է ադրբեջանական հրապարակման համատեքստից, դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե նրանք առավելություն ունենային, ապա բոլոր լրատվամիջոցներով դրոշակ կդարձնեին:


Ադրբեջանցիները նյութում «հիշեցրել» են, որ Շարմազանովը ՀՀ-ում ռևանշիստական ուժ է ներկայացնում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, նկատի ունենալով, որ ՀՀԿ-ն չի համակերպվել Արցախի ներկայիս կարգավիճակին և Արցախի էջը փակված չի համարում:


Իսկ ո՞վ է համակերպվում հայրենիքի կորստի հետ` դավաճաններն ու հողն ուրացողները, ովքեր երկիրը սակարկման առարկա են դարձնում: Հայաստանի իշխանությունների զիջողականության չավարտվող շղթան անընդհատ մեծացնում է մեր երկրի խոցելիությունը, նոր ճակատ բացելով Հայաստանի դեմ:


Այո´, և´ Ադրբեջանում, և´, առհասարակ, արտերկրում, պետք է իմանան, որ Հայաստանում մեծ թվով ուժեր, խմբեր, հասարակության հսկայական հատված չի համակերպվում ստեղծված իրողությունների և ՀՀ իշխանության կռացած, ճողված և հպատակված քաղաքականության հետ:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Ինչ կատարվեց Մոսկվայում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը