22.04.2025
Ֆոտո. Oragir.news
prev Նախորդ նորություն

Հայաստանը վերահաստատում է բաց սահմանների անհրաժեշտությունը

Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։


Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի ծով ելք չունեցող երկրների (LLDC) առջև ծառացած բազմաշերտ մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի աջակցությունը։ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, վերահաստատում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների և անխափան գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը:


Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ վերահաստատելով ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և համագործացկության հաստատմանը՝ ուղղված մարդկանց, ապրանքների և ծառայությունների անխափան տեղաշարժի ապահովմանը:ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է նաև ՀՀ պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ խթանելու հավասար և ոչ խտրական փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս:


 

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Բաքվի կողմից հայկական ժառանգության յուրացման փորձը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան