22.04.2025
Քաղաքապետարանը աշխատում է ժամանակակից տեխնոլոգիաներով աղբի վերամշակման ծրագրի վրա
prev Նախորդ նորություն

ԲԴԽ նախագահը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են ծրագրերի իրականացման հնարավորությունները

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ա



Ողջունելով հյուրին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդերլանդների հարուստ փորձը:


Նա կարևորել է Նիդերլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդերլանդների Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները նոր լիցք են հաղորդել հայաստանյան դատական համակարգի կատարելագործմանը։ Արթուր Աթաբեկյանը հիշատակել է նաև Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև Օրենքի գերակայության MATRA ուսուցողական երկրորդ ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ինչը կարևոր ներդրում է դատական համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդման գործում։


Կողմերն անդրադարձել են դատավորների անկախության ամրապնդման, հանրային վստահության բարձրացման խնդիրներին՝ երկուստեք կարևորելով այդ ուղղություններով ամենօրյա ռեժիմով իրականացող աշխատանքների անհրաժեշտությունը։


Հանդիպման քննարկման առանցքում է եղել շրջանակում արդարադատության մատչելիության առաջավոր փորձի փոխանակումը, ինչը կնպաստի դատական բարեփոխումների արդյունավետությանը:


Դեսպանի խնդրանքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է դատական համակարգի ծրագրային առաջնահերթություններն ու մարտահրավերներն՝ ընդգծելով դատարանների ծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ տարվող աշխատանքները, դատարանի հանդեպ վստահության աստիճանի բարձրացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրման կարևորությունն ու միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիդերլանդների դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական համակարգի հանդեպ իր երկրի հետաքրքրվածությունը՝ առաջարկելով մեկտեղել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերն ու դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Ֆոտո. Oragir.news
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան