19.04.2025
Ադրբեջանում հետապնդում են նրանց, ովքեր խոսում են հայերի հետ խաղաղության օգտին
prev Նախորդ նորություն

Սա՞ է ձեր «առաջընթացը». ատեստացիան ցույց է տվել հակառակը

Բյուջեի կատարողականի քննարկման այս օրերին բոլորը գովում են իրենց աշխատանքը, ճոռոմ խոսքեր հնչեցնում արդյունքների մասին, բայց բացում ես հաշվետվությունը` լրիվ հակառակի մասին է:


Վերցնենք ատեստացիայի գործընթացը:


ՊՆ-ի մասով գրված է, որ 2024 թվականին ատեստացիային մասնակցած զինծառայողների 57%-ն է հաղթահարել դրական գնահատականի շեմը:


ԱԱԾ-ի դեպքում ցուցանիշը 35% է:


Ոստիկանությունը ներկայացված է թվերով. 4063 ծառայողից դրական շեմը հաղթահարել է 1031-ը:


Փրկարար ծառայության դեպքում, մինչև այժմ քննության է մասնակցել 1805 ծառայող, դրական գնահատական ստացել` 496-ը:


Թեև խիստ հարաբերական ամենաբարձրը ՊՆ-ի ցուցանիշներն է, բայց սա էլ անբավարար արդյունք է, որովհետև, մեծ առումով, ֆիզիկական, մասնագիտական, շարային, կրակային պատրաստության առումով, քննության մասնակիցների 43%-ը անբավարար է ստացել, ինչ ահազանգ է մեծ թվով խնդիրների մասին, ինչի վերաբերյալ մեկ այլ առիթով կանդրադառնամ:


Հետո էլ թե` բարեփոխումներ ենք անում, բարելավումներ, առաջընթաց: Սա չէ՞ ձեր աշխատանքն ու տապալումների ցուցանիշները:


ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան


 

Լուսանկար՝ civilnet.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար