19.04.2025
Լուսանկարը՝ mamul.am
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ հանձնաժողովի նախագահի խորհրդականի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:


Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը: Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:


Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության մի շարք նախագծերի իրականացման ընթացքին և առկա հնարավորություններին:

Մհեր Գրիգորյանն ու Մարտին Էռնեկյանը քննարկել են համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար