Երբ ՀՀ-ն լուծարի ԵԱՀԿ ՄԽ-ն, Ադրբեջանը կճանաչի «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը
Փակելով Արցախի թեման՝ շնորհիվ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների, Ադրբեջանը արդեն գրեթե բաց ձևով աջակցում է Կիպրոսի գրավված հատվածներում ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» միջազգային ճանաչմանը։
Վերջին շաբաթներին հենց այդ ուղղությամբ հետևողական աշխատանք կա։ Ահա Ի. Ալիևի օրերս արված հայտարարությունը.
«Կիպրոսի թուրքերն արժանի են սեփական պետություն ունենալուն: Մենք մեր եղբայրների հետ կլինենք մինչև վերջ՝ մինչև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից որպես անկախ երկիր»:
Չեմ բացառում, որ այն օրը, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը պաշտոնապես դիմի լուծարելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանից որոշ ժամանակ անց Ադրբեջանը ճանաչի «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյան