22.03.2025
Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել. ՀՀ ԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը և Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ:


Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանը բարձր է գնահատել թե՛ երևանյան գրասենյակի գործունեությունը մեր երկրում և թե՛ կառույցի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցությունը:


Կողմերը կարևորել են կենսաբժշկության ոլորտում Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև գործակցությունը:


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը, ինչպես նաև կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:


 

Առաջարկվում է ձերբակալվածներին ընդունելիս պարտադիր բժշկական զննում անցկացնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր