ՀՀ և Բրազիլի միջև առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար կա զգալի ներուժ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը Բրազիլի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով:
Արարատ Միրզոյանը նշել է, որ այս այցը հնարավորություն է ընձեռում նախանշելու առավել հավակնոտ հեռանկարներ, այդ թվում՝ համագործակցություն ավանդական ոլորտներից անդին։
"Մինչ մենք ուսումնասիրում ենք իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և շարունակում ենք աշխատել տարբեր համաձայնագրերի նախագծերի վրա, այսօր այսօր ես ուրախ եմ ստորագրել Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Մենք ձգտում ենք խորացնել երկկողմ համագործակցությունը կրթության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի և թվային բանկինգի ուղղություններով. այս բնագավառներում/ոլորտներում մենք երկուստեք կարող ենք և՛ կիսվել փորձով, և՛ ուսումնասիրել Բրազիլի փորձը։
Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար կա զգալի ներուժ։ Անցյալ տարի նկատվել է երկկողմ առևտրաշրջանառության որոշակի աճ, բայց, անշուշտ, շատ ավելի մեծ ներուժ կա",- ասաց նա:
Ըստ Միրզոյանի, ավելի ամուր տնտեսական հարաբերություններ զարգացնելու նպատակով ընդգծեցվել է բիզնեսից-բիզնես (B2B) անմիջական կապերի խթանման հանձնառությունը։ Նա գոհունակութամբ նշել է բրազիլական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո 2024 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) հատուկ միջոցառմանը։
"Այսօր, նախարար Վիեյրայի հետ, գոհունակությամբ արձանագրեցինք մեր երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությունում և նրա մասնագիտացված գործակալություններում, ինչպես նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունում։ Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Բրազիլի հետ գլոբալ մարտահրավերների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանման հարցերում։ Ես վստահեցրեցի նախարար Վիեյրային, որ մեր պատվիրակությունը կմասնակցի այս տարվա նոյեմբերին Բելենում կայանալիք COP30-ին, և մենք սպասում ենք բրազիլացի գործընկերներին 2026 թվականին Երևանում կայանալիք COP17-ին։ Մենք երկուստեք ձգտում ենք ավելի սերտ համագործակցության այս համատեքստում։ Բացի այդ, մենք աջակցել ենք և դարձել ենք Բրազիլի կողմից նախաձեռնված Սովի և աղքատության դեմ դաշինքի հիմնադիր անդամ",- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։