Ադրբեջանը հանդես է եկել ուղիղ սպառնալիքով
Ադրբեջանը օրեր տեւող քարոզչական ագրեսիվ հռետորաբանությունից ու Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվական հաղորդագրություններից հետո արդեն հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, ու ուղիղ սպառնալիքներով. այս անգամ նմանատիպ ելույթ ունեցել է Ադրբեջանի փոխնախագահը։
Ասկերովը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ–ի վերջին հայտարարություններին ու կրկին սպառնալիքներ հնչեցրել։
«Ադրբեջանն այս առումով հակառակորդին նախազգուշացում արել է։ Այն է, որ Հայաստանը պետք է ընդունի առաջարկվող բոլոր պայմանները։ Հակառակ դեպքում գիտի՝ ինչ պատասխան կստանա։ Հակառակորդը թող չմոռանա, որ «Երկաթե բռունցքն» իր տեղում է։ Եթե սադրանքները շարունակվեն, Հայաստանն ավելի ծանր հարված կստանա…»։
Բաքուն երբեք չի թաքցնում իր ագրեսիվ նպատակները, մեր իշխանություններն են, որ տեւական ժամանակ է փորձում են կոծկել դա՝ կանխելու փոխարեն։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան