23.11.2024
Պետդումայի նախագահը կարևորել է տարածաշրջանային մակարդակով հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Հայաստանը պետք է ըմբռնումով մոտենա Աստանայի ու Բաքվի միջև ռազմավարական կապերին

Ղազախստանը մեծ տեղ է հատկացնում Ադրբեջանի հետ կապերին, որին համարում է ռազմավարական դաշնակից ու առևտրա–տնտեսական կարևոր գործընկեր։ Ընդհանուր ծովային սահմանները, Ղազախստանում ադրբեջանական համայնքը, երկու երկրների գտնվելը Մետաքսի ճանապարհին այն շարժիչ գործոններն են, որոնք նպաստում են Բաքվի ու Աստանայի հարաբերություններին։ Էներգետիկան, տրանսպորտն ու գյուղատնտեսությունը հետագա երկկողմ կապերի զարգացման հիմնական ուղղություններից են։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Էլմիրա Այդարհանովան։

Նա նշել է, որ Ղազախստանում արտադրվող ապրանքները Եվրոպա են առաքվում Ադրբեջանի տարածքով։ Բաքվի նոր միջազգային նավահանգիստը, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը և Ղազախստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը կնպաստեն երկու երկների միջև տարանցիկ միջանցքի կառուցմանը, փոխանցում է azeri.today–ը։

Ադրբեջանը հանդիսանում է ղազախական ցորենի գնորդներից մեկը։ Քաղաքագետը հավելել է, որ Ադրբեջանն ու Ղազախստանը ունեն ընդհանուր պատմություն և թյուրքական արմատներ ու ՀՀ–ը պետք է ըմբռնումով մոտենա Աստանայի ու Բաքվի միջև ռազմավարական կապերին։