23.11.2024
ԱՀ ՊՆ. Գիշերը իրադրությունը շփման գծում մնացել է լարված
prev Նախորդ նորություն

Պետդումայի նախագահը կարևորել է տարածաշրջանային մակարդակով հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը գոհունակությամբ փաստել է, որ այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանականների հետ հանդիպումները տեղի են ունենում երկու ռազմավարական գործընկեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: Նշելով, որ միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և քննարկելու, ամփոփելու շատ թեմաներ կան, պետդումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանականները ծրագրում են ընդլայնել հարաբերությունների և համագործակցության շրջանակը, որի նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող պետդումայի հանձնաժողովների նախագահները կհանդիպեն և կծանոթանան հայ գործընկերների հետ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Պետդումայի նախագահը կարևորել է տարածաշրջանային մակարդակով ևս երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը:

ՀՀ Նախագահը և ՌԴ պետդումայի նախագահը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի շարունակաբար ամրապնդման անհրաժեշտությունը: