11.09.2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

ՀՌՀ-ն հաստատել է Գյումրիում ընտրությունների նախընտրական շրջանի գնահատման մեթոդաբանությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր գումարվել է նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել է «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցը:


ՀՌՀ-ից  հայտնում են, որ նիստի ընթացքում նշվեց, որ մեթոդաբանության նպատակը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ոչ խտրական պայմանների և քաղաքացիների (ընտրողների) կողմից անկողմնակալ, ստուգված և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովումն է:


Մեթոդաբանությունը նախընտրական շրջանում լինելու է այն փաստաթուղթը, որի մեջ ներառված դրույթները հնարավորություն են ստեղծելու գնահատելու Հեռարձակողների գործունեությունը։


Նշենք, որ Գյումրիի ավագանու ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին: Քարոզարշավը կտեւի մարտի 18-ից մինչեւ մարտի 28-ը:

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության ժամկետը կերկարաձգվի
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ