22.02.2025
Քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման ընթացքը
prev Նախորդ նորություն

Ցեղասպանության հուշահամալիրը հիմնանորոգվում է

Լուսանկարը՝ wikipedia.org
Լուսանկարը՝ wikipedia.org

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարան-ինստիտուտը հիմնանորոգվում են․ այն լուրջ վնասներ է կրել անձրևաջրերի պատճառով: Շինարարները խոստացել են մինչև ապրիլի 24-ը հուշահամալիրի հիմնական ցուցասրահից վերացնել անձրևաջրերի հետևանքները, սակայն գլխավոր աշխատանքները կիրականացվեն ապրիլի 24-ից հետո:


Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967թ. ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի:


Հուշահամալիր տարածքը 4500քմ է, բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն:


1995թ. Մեծ եղեռնի 80-ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան): Թանգարան-ինստիտուտը գիտահետազոտական կենտրոն է՝ ՀՀ ԳԱԱ համակարգում: