22.02.2025
Ի՞նչ կլինի ՀՀ բառնատարների վարորդների հետ. ռուսական կողմը պատրաստ է քննարկել խնդիրը
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը Բրյուսելում է

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 17-18-ին Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։


ՄԻՊ-ից hայտնում են, որ մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի ընթացիկ և առաջիկա աշխատանքներն ու ձեռքբերումները, Կառավարման խորհրդի նոր ռազմավարական ծրագրի մշակման հետ կապված և մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։


Անահիտ Մանասյանը նշել է, որ շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին։


Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել էր Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ` 1 տարի ժամկետով։


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ էր ընդգրկվել եվրոպական ցանցի կառավարման մարմնում։