19.02.2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի քննարկմանը
prev Նախորդ նորություն

ԵՄ պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր

Լուսանկարը՝ src.am
Լուսանկարը՝ src.am

Պետական եկամուտների կոմիտեն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական Միության փորձագիտական առաքելությանը՝ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) մշակման նպատակով:


«Առաքելության նպատակն է գնահատել փաստաթղթերի պաշտպանության, սահմանների կառավարման և միգրացիայի ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև նպաստել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստմանը:


ԵՄ գործընկերներին ներկայացվել են մաքսային վարչարարության ոլորտում ՊԵԿ ռազմավարական հիմնական ուղղությունները, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մարտահրավերները և զարգացման հեռանկարները։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանային ընթացակարգերի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։


Առաքելության շրջանակում ԵՄ պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր՝ տեղում ծանոթանալու մաքսային մարմինների գործունեությանը։ Նախատեսվում է նաև այց «Զվարթնոց» օդանավակայան»,- ասված է հաղորդագրությունում։