17.02.2026
Գեղամ Մանուկյանը ԱԱԾ է դիմել Փաշինյանի բառերի համար
prev Նախորդ նորություն

«Հայաստանում դեռ կա՞ն կանխիկ աշխատավարձեր». վարչապետի անսպասելի հարցը կառավարության նիստին

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանում դեռ պահպանվե՞լ է կանխիկ աշխատավարձ վճարելու պրակտիկան։ Հարցը շփոթեցրել է ներկաներին․ դահլիճում լռություն է տիրել։


«Ո՞վ գիտի։ Ոչ ոք չգիտի՞»,- պնդել է վարչապետը, որից հետո ՊԵԿ փոխնախագահ Համլետ Սահակյանը հավաստիացրել է, որ երկրում բոլոր աշխատավարձերը վճարվում են անկանխիկ եղանակով։


Քննարկման ավարտին Փաշինյանն առաջարկել է բոլորին օգտագործել բջջային հավելվածներ դրամական փոխանցումների համար՝ բանկեր այցելելու անհրաժեշտությունից խուսափելու նպատակով։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին