13.02.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը նոր փուլում է
prev Նախորդ նորություն

Գեղամ Մանուկյանը ԱԱԾ է դիմել Փաշինյանի բառերի համար

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց այն մասին, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմքով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։


«Տեղեկացրել եմ, որ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Քրիստինե Վարդանյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմին մասնակցելու և խափանարարության մեջ, իսկ դա պարունակում է Քրեական օրենսգրքի 299 հոդվածի՝ տեսական դավաճանության տարրեր։ Նիկոլ Փաշինյանի բառացի արտասանված խոսքերը նամակում կցել եմ և ԱԱԾ տնօրենին հորդորել եմ ընդունել սա հաղորդում հանցագործության մասին, ընթացք տալ և տեղեկացնել ընթացքի մասին»,-ասաց նա։


Գեղամ Մանուկյանը շարունակեց. «Որպեսզի ամեն անպատասխանատու հայտարություն, ինչը Նիկոլ Փաշինյանը սիրում է անել այս վեց տարիներին, անպատասխան չմնա։ Տեսնենք՝ ՀՀ-ի դեմ հիբրդիային պատերազմ ո՞վ է անում, ո՞վ է օտար երկրների բառապաշարը ՀՀ-ում օգտագործում և ո՞վ է աշխատում հայ ժողովրդի դեմ»։


 


 

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next