Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացի Իրական Հայաստան
Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթի քարտեզով եւ Իրական Հայաստան է քարոզում։
- Իրական Հայաստանը տրանսպորտի գնի ու հարկերի չհիմնավորված բարձրացումն է, որը հաշվի չի առնում բնակչության ստվար զանգվածի վճարունակությունը։
- Իրական Հայաստանն այդ անձնավորության քաղաքացիական կնոջ հակասահմանադրական գործունեությունն է, ով որևէ պետական պաշտոն չզբաղացնելով պետության ղեկավարի լիազորություններ է իրացնում։
- Իրական Հայաստանը անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են, դեմոգրաֆիական ճգնաժամն է։
- Իրական Հայաստանն այդ անձի ոչ պրոֆեսիոնալ թիմն է, չմտածված որոշումներն են, տապաված նախաձեռնություններն են, պետական պարտքի աննախադեպ աճն է, բյուջեի ճեղքվածն է, ձախողված ռեֆորմներն են, հանրային վստահության անկումն է։
- Իրական Հայաստանն իր, իր ընտանիքի, իր թիմի կոռուպցիոն արշավն է։
Ուրեմն, իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի խնդիրներից, պահեստից հանելով մուրճը, մինչեւ Պատմական Հայաստանի գործերին անցնելը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան