6.02.2025
լուսանկարը՝ pastinfo-ի
prev Նախորդ նորություն

Ի՞նչ եք կարծում վերլուծաբան-ընդդիմադիրներ, Հայաստանի կործանման համար պատասխանատու չե՞ք

Ավետիք Իշխանյան, սոցցանցեր
Ավետիք Իշխանյան, սոցցանցեր

Երեկ ԱՄՆ-ում գարշապետը վերջնականապես խոստովանեց, որ ստի և կեղծիքի հեղափոխության և բնականաբար իրեն իշխանության բերող օտար-թշնամական երկրների հատուկ ծառայությունների նպատակը եղել է հայոց հինավուրց ամրոց ՝ Արցախի պատերազմով, հազարավոր զոհերով հանձնումը։


Եվ ի՞նչ․․․Այո, խիստ քննադատություններ, բայց ոչ մի ընդվզում։ Գոնե այսօր ողջ ընդդիմությունը պետք է համախմբվեր և վռնդեր դավաճաններին։ Հավատացնում եմ, որ բավարար քանակով ժողովուրդ կհավաքվեր։


Փաստորեն մենք բոլորս հաշտվել ենք ոչ միայն Արցախի, այլև Տավուշի, Ջերմուկի, Գորիսի, մոտ ապագայում ՝ Մեղրիի տարածքների կորստին։ Ի՞նչ եք կարծում վերլուծաբան-ընդդիմադիրներ, այդ կորուստների համար դուք անցյալում և ապագայում, ըստ էության` Հայաստանի կործանման համար պատասխանատու չե՞ք լինելու։

Չգիտեմ, բայց անձամբ ինձ համար Արցախի կորուստը ողբերգություն է ։Հաջորդ ողբերգությունները չեմ ուզում տեսնել։


Քաղաքագետ Ավետիք Իշխանյան


 

 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից