USAID-ը և ԱՄՆ-ի «փափուկ ուժի» ապագան. տեխնոլոգիաներ, մեդիա՝ այո, ԼԳԲՏ և կլիմա՝ ոչ՞
Մի փոքր ավելի լուրջ USAID-ի մասին:
Միառժամանակ հետո ԱՄՆ կվերականգնի շատ ոլորտների ֆինանսավորումը, որովհետև այդ երկրում վաղուց ամեն ինչ դրված է համակարգային ռելսերի վրա և ես չեմ հավատում, որ Միացյալ Նահանգները կհրաժարվեն, այսպես կոչված «փափուկ ուժից»: Օրինակ, ես վստահ եմ, որ գիտության, կրթյության (հատկապես STEM ոլորտում) և նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մամուլի և մեդիաների ուղղություններում ֆինաննսավորումը ոչ միայմ կվերականգնվի, այլև կարող է նաև ավելանալ: Բայց նույն կերպ վստահ եմ, որ ԼԳԲՏ, մարդու իրավունքների (հատկապես այն մարդու, որը ոչ այնքան մարմնով, ինչքան ավելի շատ հոգով և մտքով է ԼԳԲՏ), կլիմայի փոփոխության, գրանտակեր «կանաչների», տարատեսակ ВОЗ-ի տղաների և աղջիկների փողերը անվերադարձ կկտրվեն։
Իհարկե դրա անունն էլ չի լինի USAID, բայց փափուկ ռւժի տրամաբանությունը դրանից չի փոխվի։ Համաձայնեք, որ այստեղ ամերիկացիներն անգերազանցելի են և դժվար թե հրաժարվեն նրանից, ինչը տասնամյակներով օգուտ է բերել այդ պետությանը…
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան