Թրամփի թիմը արդյունավետ աշխատում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
լուսանկարը՝ panorama.am-ի
Թրամփի թիմը արդյունավետ աշխատում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր նախընտրական խոստումը արագ իրագործելու համար:
Իհարկե, ամբողջովին չի հանրայնացվում և գաղտնազերծվում երկկողմանի բանակցությունների բովանդակությունը Կիևի և Մոսկվայի հետ, բայց եղած տեղեկատվությունն էլ բավական է հասկանալու համար, որ ամերիկյան կողմը ճնշում/համոզում է պատերազմող կողմերին:
Ներկայացվում է հետևյալ սցենարը. եթե համառեն և քմահաճորեն անտեսեն վաշինգտոնյան նարատիվները, ապա Զելենսկին լրիվ կզրկվի ռազմա-տնտեսական օգնությունից, իսկ Պուտինը կառերեսվի նոր էլ ավելի դաժան պատժամիջոցների հետ: Հավանաբար և’ Մոսկվայում, և’ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը: Այսօր Ամերկայի ձայն ռադիոկայանի ինտերնետային էջի հաղորդումը այսպիսին է.
"Очень конструктивные переговоры по Украине – Трамп
США ведут переговоры с Киевом и Москвой, чтобы завершить войну в Украине. Об этом заявил президент Дональд Трамп. Подчеркнув, что надеется добиться «значимого» результата.
В Кремле же заявили, что несмотря на то, что считают Владимира Зеленского нелегитимным президентом, готовы с ним вести переговоры".
Ինչ էլ, որ լինի, ինչպիսի նպատակներ էլ որ ունենա ամերիկյան նոր կառավարությունը, պատերազմի կանգնեցումը և երիտասարդ կյանքերի փրկությունը մեծ հումանիտար հաղթանակ է:
Քաղաքագետ Գարիկ Քեռյան