30.01.2025
Քննարկվել են քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Հայաստան-Վրաստան հարաբերությունները 2024-ին ունեցել են շոշափելի առաջընթաց. Միրզոյան

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերություններն ունեցել են էական, շոշափելի առաջընթաց: Մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ, 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


«Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները՝ և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների այս նոր որակը նոր հնարավորություններ է բացում մեր առաջ պաշտոնապես և՛ քաղաքական երկխոսության առումով, և՛ տնտեսական համագործակցության առումով, և՛ մյուս ոլորտներում՝ հումանիտար, կրթություն, գիտություն և այլ բոլոր ոլորտներում՝ մեր գործընկերությունն ամրապնդելու»,- ասաց նախարարը:


Միրզոյանը նաև նշեց, որ հանդիպման ժամանակ ամփոփվել են երկու երկրների համատեղ ձեռքբերումները, նախանշվել են առաջիկա անելիքները, արձանագրվել է, որ բարձր մակարդակում Հայաստանի և Վրաստանի, նաև երկու արտգործնախարարությունների միջև կա իրական ու լավ երկխոսություն:


 

Փետրվարի 1-ից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարը կչեղարկվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների