30.01.2025
Լուսանկարը՝ radar.am
prev Նախորդ նորություն

Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ նա ավելի քան 2,5 տարի է՝ կալանքի տակ է

Լուսանկարը՝ yerevan.today
Լուսանկարը՝ yerevan.today

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, երկարացրել է Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։


Նշենք, որ քրեական գործը դատարանում է 2023թ․-ից, գտնվում է հիմնական դատալսումների՝ վկաների հարցաքննության փուլում, վկաների մի մասն արդեն իսկ հարցաքննվել է։ Գործը քննվում է դռնփակ ռեժիմով։


Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվեց Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։


Ըստ ՔԿ-ի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է «Արեգա»՝ ազատագրված բարձունքը թողնելուն և նահանջելուն։


 

Լուսանկարը՝ primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների