Հունվարի 22-ին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում տեղի ունեցավ «Հաղորդակցությունների զարգացման միջազգային ինստիտուտ» (МИР) հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ և Ռուսաստանի Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի աջակցությամբ (НИИРК) հուլիսին մեկնարկած «Նոր գույներ» երիտասարդական մշակույթային զարգացման կենտրոնի եզրափակիչ միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի տնօրեն Արման Ղուկասյանը, հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լուիզա Գումրոյանը, Լուկաշին գյուղի վարչական ղեկավար Գևորգ Զեյնալյանը, Խանջյան գյուղի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանը, Հունան Ավետիսյանի անվան դպրոցի տնօրեն Նարինե Խաչատրյանը, «Նոր գույներ» կենտրոնի տնօրեն Աննա Սաֆարյանն ու ուսուցիչները։
«Նոր գույներ» կենտրոնի սաները պատրաստել էին վառ, հումորային համարներով ներկայացում, իրենց կտավների ցուցահանդեսը։ Երեխաները ներկայացան հայտնի նկարիչների կերպարներում՝ պատմելով նրանց կյանքից հետաքրքրաշարժ դրվագներ։ Արտասանեցին հուզիչ բանաստեղծություններ և ուրախ երգեր երգեցին։
«Նոր գույներ» կենտրոնի տնօրենին, ուսուցիչներին և բոլոր կազմակերպիչներին երախտագիտության խոսքեր ասաց տիկին Խաչատրյանը՝ նշելով, որ շատ մեծ աշխատանք է կատարվել վեց ամիսների ընթացքում, քանզի տասնյակ երեխաների կարողացել են ռուսաց լեզու, նկարչություն, կավագործություն անվճար սովորել՝ կատարելագործելով իրենց գիտելիքները։
Բոլոր ներկաներին իր ուղջույնն ու շնորհակալությունը հայտնեց նաև «Հաղորդակդցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի տնօրեն Արման Ղուկասյանը՝ նշելով, որ աշխատանքի արդյունքն ակնհայտ է։ Նա նաև շնորհակալություն հայտնեց տեղի վարչակազմին միջոցառմանը ներկա գտնվելու և համագործակցության համար:
Աջակցության համար Ղուկասյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովին եւ փոխտնօրեն Վալենտինա Կոմլևային:
«Նոր գույներ» կենտրոնի տնօրեն Աննա Սաֆարյանն էլ իր հերթին երախտագիտության խոսքեր հայտնեց «Հաղորդակդցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի տնօրեն Արման Ղուկասյանին, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանին, համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանին, Լուկաշին գյուղի վարչական ղեկավար Գևորգ Զեյնալյանին ծրագրի կողքին կանգնելու, աջակցելու համար։
Նշենք, որ «Նոր գույներ» նախագիծը հաղթող է ճանաչվել 2023թ.-ին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, տեղի ունեցած Զարգացման առաջնորդների ֆորումի շրջանակներում։ Ֆորումը կազմակերպել էր «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը: Համաժողովին մասնակցել են երիտասարդ առաջնորդներ Հայաստանի տարբեր մարզերից։