6.01.2025
Բաքուն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակը
prev Նախորդ նորություն

Ալիևը սխալվում է՝ Իրանը ո՛չ Իրաք է, ո՛չ էլ առավել ևս Սիրիա

Ըստ էության Ադրբեջանում վստահ են, որ Իրանի մասով կայացված է որոշում` Սիրիայից հետո։

Վստահաբար, այդ վստահությունը Բաքվի բռնապետի մոտ առաջացել է Թուրքիայի և Իսրայելի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Ընդ որում, Բաքվի կողմից հակաիրանական կեցվածքը ըստ Բաքվի բռնապետի, կբարձրացնի Ադրբեջանի դերը և նշանակությունը հավաքական Արևմուտքի մոտ, ինչը հնարավորություն կտա լիովին մարսել մինչ օրս իր կատարած հանցանքները, նվազեցնել կամ զրոյացնել իր վրա առկա ճնշումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով, և ի վերջո` Իրանի տապալման դեպքում ստանալ իր «բաժինը»:

Ադրբեջանում արդեն իսկ ձևավորվում է մտայնություն, որ Իրանը չի կարող երկար դիմադրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանական հովանավորությամբ գործող դիմադրության ճակատը այլևս իր լավագույն «մարզավիճակում» չէ, Սիրիան թուրքական ճակատում է, ինչը նշանակում է, որ Սիրիայում իրանական պրոքսի ուժերը չեն կարող դիմադրության և հակահարվածի օջախներ կազմակերպել։

Բայց Բաքվի բռնապետն անկասկած սխալվում է այս անգամ իր հաշվարկներում, որովհետև Իրանը ո‘չ Իրաք է, ո‘չ էլ առավել ևս Սիրիա։ Իրանը հազարամյակների պետականության փորձով երկիր է, որը գրեթե միշտ կարողացել է անգամ կորուստների գնով վերածնվել։


Քաղաքագետ Արա Պողոսյան


 

Սիրիայում բանալի պաշտոններ են ստանում մարդիկ, որոնք հայտնի են որպես թուրքական գործակալներ
Հաջորդ նորություն next