26.07.2025
Անտոնիու Գուտերիշ. ՄԱԿ-ը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին
prev Նախորդ նորություն

ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի նախագիծը պատրաստ կլինի 2017-ի կեսերին. Նովակ

Ռուսաստան - Վրաստան - Հայաստան - Իրան էներգետիկ միջանցքի նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017 թվականի երկրորդ կիսամյակում: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Նրա խոսքով՝ Իրանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկել են երկու նախագիծ՝ «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան» եւ «Ռուսաստան-Ադրբեջան-Իրան» էներգետիկ միջանցքների նախագծերը, որոնք միավորելու են այդ երկրների էներգահամակարգերը:

Նովակը տեղեկացրել է, որ Ադրբեջանի մասնակցությամբ երկրորդ նախագծով կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների մասնագետները մարտին կհանդիպեն եւ կքննարկեն տեխնիկական առաջադրանքները:
Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այլընտրանք չունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին