5.12.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
prev Նախորդ նորություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ալեքսանդր Ավետիսյանը, երդվեց

ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 22 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական մասի հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին:


Նոր պատգամավորը, համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու մարդկային արժեքների պահպանման համար»:


Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։