26.11.2024
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին
prev Նախորդ նորություն

Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 450 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին են վկայում Հանրապետության ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։


Անցակետը հատելու հերթում ընդհանուր 1,370 տրանսպորտային միջոց կա, որոնցից 446-ը հայկական են։


Բեռնատարների կուտակումների պատճառն այն է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ձյան պատճառով։