16.10.2025
ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել
prev Նախորդ նորություն

Հայաստանի դեսպանը հանդիպել է ՈՒՄՎ գլխավոր քարտուղարի հետ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Մաքսիմոս Խարակոպուլոսի հետ:


Հույն խորհրդարանականը շնորհակալություն է հայտնել ուղղափառ խորհրդարանականների միջխորհրդարանական կառույցում հայկական խորհրդարանական պատվիրակության երկարամյա և ակտիվ մասնակցության համար և համոզմունք հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի մնալ նշանակալի և արդյունավետ ՝ հանուն խաղաղության և ընդհանուր քրիստոնեական արժեքների պահպանման:


Անդրադառնալով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը ՝ դեսպան Մկրտչյանը կարևորեց միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումը քրիստոնեական հուշարձանների պահպանության, ինքնության խեղաթյուրման կամ ոչնչացման հարցերում:


Կողմերը պայմանավորվել են համագործակցել կազմակերպության պատվիրակության այցը Հայաստան նախապատրաստելու ուղղությամբ:

Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ