26.11.2024
ԱՊՀ երկրներում մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է. Հայաստանում աճը կազմել է 4,1 տոկոս%
prev Նախորդ նորություն

Յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է գործի իրավունքների իրացման պատշաճ համակարգ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ:

Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ և հաճախ ստանում են արագ լուծումներ:

«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ արդյունավետ համատեղ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի»,- ասել է Մանասյանը:

Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում կբարձրացնի քննարկված հարցերն՝ առաջարկելով դրանց համար լուծումներ: