24.11.2024
Հայաստանից Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
prev Նախորդ նորություն

Նալբանդյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը

Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի, անդրադարձ է արվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։

Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։

Երկուստեք կարևորվել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

Հիշեցնենք, Ադրբեջանը չի սատարել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացմանը: Բաքուն հայտարարում է, որ «Ադրբեջանը բազմիցս ԵԱՀԿ-ին տեղեկացրել է, որ երևանյան գրասենյակի ռազմա-քաղաքական գործունեությունը իր մանդատի շրջանակներից դուրս է: Խոսքը Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացվող միջոցառումներում գրասենյակի մասնակցության մասին է, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ականազերծման գործողություններում մասնակցության մասին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հակամարտության հետ կապված հարցերով զբաղվելու լիազորություն չունի»: