18.11.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
prev Նախորդ նորություն

Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով Խորհրդի նիստ

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:


Օրակարգում ընդգրկված էր ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին 25 միլիոն դրամ պետական աջակցություն հատկացնելու հարցը: Լայն քննարկման արդյունքում մշակվել է նախագիծ։


Հանդիպմանը քննարկվել է ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնին նոր տարածք տրամադրելու հարցը: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել տեղափոխումը նոր տարածք:


Նիստում քննարկվել են նաև վարչության անդամների կողմից բարձրացված ընթացիկ այլ հարցեր, և վարչության անդամները ներկայացրել են դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկությունները:


 

ԱՄՆ սենատորները Բաքվում COP29-ում հանդես են եկել ի աջակցություն արցախցիների
Հաջորդ նորություն next