26.04.2024
Հայաստանի և Վրաստանի ինտեգրացիոն վեկտորների տարբերությունը ստեղծում է հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Վրաստանը «մշտապես միասին են» անկախ ընտրած ինտեգրացիոն տարբեր ուղիներից

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակության Հայաստան այցի նպատակն է՝ ևս մեկ անգամ շեշտել ու հստակ ուղերձ հղել Հայաստանի հասարակությանը, որ անկախ Հայաստանի և Վրաստանի ընտրած ինտեգրացիոն տարբեր ուղիներից, երկու բարեկամ երկրներն ու ժողովուրդները մշտապես միասին են, կողք-կողքի:

Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ փետրվարի 18-ին հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին կարևորել են նաև քաղաքական գործընկերության բարձր մակարդակի պարագայում երկու պետությունների կողմից ընթացիկ քաղաքական գործունեության մեջ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ և նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը:

Ուսուպաշվիլին նշել է, որ այցի նպատակն է՝ ևս մեկ անգամ շեշտել ու հստակ ուղերձ հղել Հայաստանի հասարակությանը, որ անկախ Հայաստանի և Վրաստանի ընտրած ինտեգրացիոն տարբեր ուղիներից, երկու բարեկամ երկրներն ու ժողովուրդները մշտապես միասին են, կողք-կողքի:

«Մենք ապրում ենք այնպիսի լարված տարածաշրջանում և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, որ մեր ժողովուրդների համար չափազանց կարևոր են խաղաղությունն ու կայունությունը: Համոզված եմ՝ որքան հաճախակի մենք հանդիպենք և հստակ արտահայտենք մեր դիրքորոշումները, օպերատիվ արձագանքենք առաջացող խնդիրներին, այնքան կնպաստենք մեր ժողովուրդների միջև բարեկամության և միջպետական կապերի առավել ամրապնդմանը»,-նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: Նրա խոսքով, իր այս այցը ևս մեկ անգամ հաստատեց այն համոզմունքը, որ Վրաստանի և Հայաստանի միջև չեն կարող լինել հիմնախնդիրներ, կան հարցեր, որոնք լուծելի են բանակցությունների ճանապարհով:

«Մեր երկրների հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ թույլ է տալիս անկեղծորեն և անկաշկանդ քննարկել բոլոր հարցերն ու համատեղ լուծման ուղիներ գտնել՝ պահպանելով ամուր բարեկամությունը: Հայաստանը մշտապես կարևորում է Վրաստանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում»,- իր հերթին շեշտել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի խնդիրներին ու առկա մարտահրավերներին: Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Դավիթ Ուսուպաշվիլին խոսել են նաև Վրաստանի տարածքում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հետ կապված հարցերի, Վրաստանի նոր արտոնագրային քաղաքականության իրականացման արդյունքում այդ երկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար առաջացող որոշակի խնդիրների մասին ևս, քննարկել լուծման հնարավորությունները:

Հիշեցնենք, որ Վրաստանում 2014 թ. ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի և միգրացիայի ոլորտում համագործակցության շրջանակներում իրականացրած օրենսդրական խստացումները խնդիրներ են ստեղծել այլ երկրների քաղաքացիություն ունեցող վիրահայերի համար: Օրեսնդրական խստացումների պատճառով շատ վիրահայեր զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից և դարձել «օտարականներ» իրենց հայրենիքում:

Այցի շրջանակներում Դավիթ Ուսուպաշվիլին Երևանում հանդիպել էր նաև Խոհրդարանի նախագահ Գալուս Սահակյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նալբանդյանը և Նուլանդը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online