21.11.2024
Ֆրանսիային օդ ու ջրի պես պետք է ղազախական ուրանը և այսպես կոչված
prev Նախորդ նորություն

Թրամփը հաղթեց. ի՞նչ սպասել հետո. հայացք Երևանից

Եվ այսպես, ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա վերադարձը Սպիտակ տուն իսկապես տրիումֆալ կարելի է համար:


"Սա կլինի Ամերիկայի ոսկե դարաշրջանը",- հայտարարեց Թրամփը:


Ինչպե՞ս առաջին րոպեներին հայաստանյան ներքաղաքական դաշտն արձագանքեց նրա ընտրվելու մասին լուրերին :


Քաղաքագետ Սուրեն Սարգսյան.


"Հայ-ամերիկյան հարաբերություններում որոշակի պասիվություն կդրսևորվի՝ ի տարբերություն Բայդենի նախագահության տարիների: Բայց այդտեղ շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կաշխատենք ԱՄՆ-ի հետ"։


Քաղաքագետ Ստեփան Դանիելյան.


"Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները Թրամփի հետ էին իրենց հույսը կապել, ՔՊ-ն` Դեմոկրատների։
Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել:


Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է ցանկացել եւ դրա համար կամք է ցույադրել, չի մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Կարող է արդյոք Թրամպը բերել այդ փոփոխությունները, կյանքը ցույց կտա։

Վրաստանում նույնպես կամք են ցուցադրել եւ չեն մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ, աշխարհի ուժեղները դա կորոշեն, իսկ իրենք պետք է հույսը դնեն ճակատագրի ամենաթողության վրա։
Հայաստանի ժողովուրդը հանձնվել է, ինքը չի որոշում իր ճակատագիրը":


Քաղաքական-հասարակական գործիչ Նարեկ Մալյան.


"Գրանցվեց լիբերալ ֆաշիզմի հերթական պարտությունը":


Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայան.


"Դոնալդ Թրամփը վերադարձավ,տեսնում՞ եք, որ պայքարի միջոցով հնարավոր է հետ վերադառնալ և փոխել երկիրը,աշխարհը:

Այլևս փաստ է,որ ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակով աշխարհում պատրիոտիզմը կգերիշխի գլոբալիզմին:
Հնարավորություն կստեղծվի ռուս-ուկրաինական պատերազմի կանգնեցման և բազմաբևեռ աշխարհի ձևավորման համար":


Քաղաքագետ Արմեն Այվազյան.


"Դոնալդ Թրամփի հաղթանակն լուրջ հետևանքներ է ունենալու միջազգային շատ հարցերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։


Ընտրություններից մի քանի օր առաջ նա խոստացավ պաշտպանել հայերին Ադրբեջանի ոտնձգություններից։ Սակայն ընտրվելուց հետո նա, ըստ ամենայնի, կմոռանա իր այս խոստումը, ինչպես և նախկինում արել են ԱՄՆ մյուս նախագահները։ Աստված տա՝ սխալված լինեմ"։


Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյան.


Սա գլոբալիզմի, պոպուլիզմի, ֆանատիզմի, լիբերալ բոլշևիզմի պարտություն է, իրականությունը տեսնելուց հրաժարվելու արդյունք։ Սա իրատեսության, պրագմատիզմի, տնտեսությունը շտկելու, անօրինական ներգաղթի դեմ պայքարելու, ամերիկյան ժողովրդի բարեկեցությունը վերականգնելու ցանկության հաղթանակ է։