3.12.2024
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը
prev Նախորդ նորություն

Ոչ թե «կոնյակ», այլ «Armenian brandy». Փաշինյանն ասաց, Հայաստանը հրաժարվեց

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է "կոնյակ" բառից:


""Կոնյակ" աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում",- ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց նախարարը՝ նշելով, որ այսուհետ հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել «Armenian brandy» անվանումը:


Պապոյանի խոսքով՝ Հայաստանն այս մասին տեղեկացրել է ԵՄ կառույցներին:


Կառավարության անցած նիստի ժամանակ այս թեմային անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նոր էր տեղեկացել, որ «Կոնյակ» անվանումը տեղանուն է, և որպես խմիչք համարվում է Ֆրանսիայի ոչ նյութական արժեքը:

"Աշխարհագրական ծագումնաբանությունը շատ կարևոր է ժամանակակից տնտեսության մեջ։ Մենք վերջերս ենք գլխի ընկել դրա մասին, երբ արձանագրել ենք, որ օրինակ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչք է եղել, այլ ռեգիոնի անուն, նույնն էլ կոնյակը",- ասել էր նա: