21.11.2024
ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ ԼՂ-ի մեր հայրենակիցների համար
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ

Նոյմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:


ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների միջև վստահությունն ու թափանցիկությունը: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:


Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տարածաշրջայնացման քաղաքականությունը, ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները: Անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին ու դրա վերջին զարգացումներին:


Արմեն Գրիգորյանը հանդիպման երկրորդ մասում պատասխանել է փորձագետների հարցերին: