8.06.2025
Կ․Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
prev Նախորդ նորություն

Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում որոշվել է նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ:


Կքննարկվի ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հաստատվել է նաեւ խորհրդարանական լսումների անցկացման ընթացակարգը:


Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ լսումներին մասնակցելու համար հրավիրվում են քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, հանրության շահագրգիռ հատվածը: Յուրաքանչյուր կազմակերպությունից ակնկալվում է առավելագույնը երկու ներկայացուցչի մասնակցություն:


 


 

«Ջազը և դասականը». հռչակավոր դաշնակահար Դենիս Մացուևը համերգ կտա Երևանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին