22.11.2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը վրաց գործընկերոջ հետ քննարկել է հետաքրքրություն ներկայացնող հարցեր
prev Նախորդ նորություն

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար պետք է համաձայնեցնել 1-2 ձևակերպում. ԱԳՆ

Համաձայնեցված կետերի ստորագրման առաջարկը Բաքվում խանդավառություն չի առաջացրել։ Ընդհանուր ըմբռնում կա, որ խաղաղության պայմանագրում կա 1-2 ձեւակերպում, որոնց շուրջ աշխատանքները շարունակվելու են։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


"Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման",- ասաց Արարատ Միրզոյանը:


Նա նշեց, որ գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը նախապայման է քաշել, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ.


"Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն և ունենք արդեն ՍԴ որոշումը, որն արձանագրեց՝ Ալմա Աթիի հիմքով  սահմանազատումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սա գալիս է փարատելու բոլոր մտահոգությունները",- ասաց նա: