23.11.2024
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական ազգային երգ ու պար. ավարտվեց «Տա ուժ, տա հույս, տա լույս» ծրագրի առաջին փուլը

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի Բերդավան համայնքում գործող «Տա ուժ, տա հույս, տա լույս» ծրագրի առաջին փուլի ավարտը և երկրորդ փուլի սկիզբն ազդարարող միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին «Հաղորդակցության զարգացման հումանիտար հիմնադրամ» ինստիտուտի տնօրեն Գագիկ Ալոյանը, հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լուիզա Գումրոյանը, «Բերդավանի միջնակարգ դպրոց»-ի տնօրենն ու աշխատակազմը, «Բերդավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, աշխատակիցներ, ծնողներ և սրտացավ համագյուղացիներ։




Կենտրոնի ղեկավար Անի Հախվերդյանն ու պարոն Ալոյանը իրենց շնորհակալական խոսքերը հայտնեցին և խոստացան առաջիկայում հանդիպել ավելի մեծ և խոստումնալից ծրագրերով:




«Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (НИИРК) ղեկավարությանը՝ ի դեմս տնօրեն պարոն Գասումյանովի, նախաձեռնությանը աջակցելու և համատեղ իրականացնելու համար։ Ծրագիրն իր նպատակին ծառայեց։ Այս մասին է փաստում կենտրոն հաճախող երեխաների ակտիվությունը, երեխաների ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացումը, միջոցառումների առատությունը», - ասաց Գ. Ալոյանը։

Կենտրոնի սաները հավաքվածներին ներկայացան հայ-ռուսական ազգային երգ ու պարով, ինչպես  նաև հայկական հեքիաթի ռուսերեն թարգմանությունը ներկայացրին բեմադրության տեսքով, ի նշան՝ հայ-ռուսական բարեկամության:
Երեխաներն իրենց ձեռքերով պատրաստեցին նաև հայկական բաղադրատոմսով ռուսական նրբաբլիթներ, որոնք մատուցվեցին տարբեր միջուկներով։ Իսկ վերջում, Բերդավանի քաղցրահամ խաղողն ունեցավ իր անմահական հեղուկային հետևանքը, որը հյուրասիրեցին բոլոր հյուրերին։