Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային կենտրոնական էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններից
Ռուսաստանի խոշորագույն էլեկտրաէներգետիկ ընկերությունը՝ «Ինտեր ՌԱՕ»-ն դիտարկում է Վրաստանից և Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորությունը արտակարգ իրավիճակներում:
Ընկերությունը դիմել է երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի օպերատորներին՝ 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու հարցով. 300 ՄՎտ Ադրբեջանից և 300 ՄՎտ Վրաստանից:
Նշեմ, որ ռուսական էներգետիկ համակարգի համար սա արդեն բավականին արդիական խնդրի է վերածվել: Այսպես, ս.թ. հուլիսին Ռուսաստանի հարավում արդեն մտցվել էին էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների ժամանակավոր գրաֆիկներ՝ Ռոստովի ԱԷԿ-ի արտադրական սարքավորումների աշխատանքի խափանման պատճառով:
Հիմա հասկանու՞մ եք ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ էլեկտրաէներգետիկ միջանցքին Հայաստանի միացման կարևորությունը: Մինչդեռ այդ միջանցքի մաս կազմող Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման փաստացի ձախողումը էապես նվազեցնում է մեր գեոտնտեսական ու լոգիստիկ հեռանկարները:
Լինելով էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ Հայաստանն այսօր փաստացի դուրս է մնում տարածաշրջանային կենտրոնական էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններից: Ավելին՝ գնալով ավելացնում է ներկրումը: Այսպես, վրացական օպերատորի տվյալների համաձայն, ս.թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում Հայաստանը երկրորդ տեղն է զբացեղրել Վրաստանից էլեկտրաէներգիայի ներկրման ծավալներով՝ զիջելով միայն Թուրքիային: Գումարային արտահայտությամբ ներկրումը կազմել է 5,8 մլն ԱՄՆ դոլար:
Շուկայի ազատականացումը, իր հերթին, առավել քան նպաստում է այս տենդենցի արմատավորմանը:
Էներգետիկայի փորձագետ Վահե Դավթյան